Wiko-ն արդեն Հայաստանում է!!!

06.08.2016թ.

Electronics Planet-ը ուրախ է հայտնել, որ սկսած հուլիսի 14-ից Wiko սմարթֆոնները հասանելի են դարձել հայ սպառողի համար: Ամեն ինչ սկիզբ առավ մեկ հարցից: Ինչո՞ւ վճարել թանկ գին ֆունկցիոնալ հեռախոս ձեռք բերելու համար :

Wiko ընկերության հիմնադիր Լորան Դահանը ցանկացավ տալ այս հարցին ճիշտ պատասխան: Քաջալերում ստանալով ընտանիքի անդամներից և մոտ ընկերներից՝ նա ստեղծեց այն արտադրանքը, որի գինը ստիպում է սպառողին վերանայել մինչ այդ նրա կարծրացած պատկերացումները գումար ծախսելու վերաբերյալ: Այսպես 2001թ. ծնվեց Wiko-ն ՖրանսիայիՄարսել քաղաքում: Ընդամենը 5 տարիների ընթացքում, ընկերությանը հաջողվել է նվաճել եվրոպական շուկան իր որակյալ, ոճային սմարթֆոններով և բջջային հեռախոսներով:

Electronics Planet-ը, մշտապես հետևելով շուկայի նորություններին և ձգտելով ներմուծել նոր ու որակապես առանձնացող ապրանքանիշների արտադրանքը, չէր կարող անտարբեր մնալ Wiko-ի հանդեպ: 2016թ. գարնանը ստորագրվեց պայմանագիր, ըստ որի Electronics Planet-ը հանդիսանում է Wiko ընկերության բացառիկ ներկայացուցիչը տարածաշրջանում:

Wiko-ի լայն տեսականին առկա է Հայաստանում՝ Մաշտոց 15, Աճառյան 33/4 և Երևան Մոլ հասցեներում:

Այցելեք մեր վաճառասրահները, և մեր մասնագետը կօգնի ընտրել Wiko սմարթֆոնններից հենց այն մեկը, որը կգերազանցի ձեր պահանջները: Գնել կարող եք նաև օնլայն տարբերակով՝ electronicsplanet.am կայքից: