Ապրանքների վերադարձման կարգ
1) Ապրանքները ետ են ընդունվում կամ փոխանակվում համանման ապրանքով, եթե դրանք չեն ընդգրկված
չվերադարձվող ապրանքների պայամաններում և եթե բավարորում են ներքոնշյալ պայմաններին
ա) ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը
հենց այդ վաճառողից ձեռք բերելու ապացույցները /ՀԴՄ կտրոն կամ հարկային հաշիվ/,
բ) փոխանակման կամ վերադարձման համար գնորդը դիմել է 14 օրվա կամ ապրանքի երաշխիքային
կտրոնում նշված ժամկետում,
գ) ապրանքի դիմաց քարտով վճարած լինելու դեպքում ապրանքի վերադարձի հետ պետք է ներկայացնել
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ
ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներից (այսուհետ` հարկ
վճարող) ձեռք բերված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի
հարկի գումարները հետ ստանալու իրավունք վերապահվում է միայն այն դեպքում, եթե`
1) օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում սույն կարգով
սահմանված՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքը (ներառյալ
ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 100,000 դրամ.
2) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքներն արտահանվում են Հայաստանի Հանրապետության
տարածքում օտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում. /տեղեկացնել
հաճախորդին/
3) մինչև Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել և ունեն
գործարանային փաթեթավորում և (կամ) պիտակավորում: . /տեղեկացնել հաճախորդին/
4. Քաղաքացուց պահանջել անձնագիր և ներկայացնել հաշվապահություն ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ դուրս
գրելու համար /հաճախորդը պետք է սպասի հաշիվը ստորագրի և այդ հաշիվը ՀԴՄ չեկի հետ միասին ներկայացնի ՀՀ
համապատասխան մարմիններ ԱԱՀ-ն հետ ստանալու համար/